-
17.12.2020|
23:19
Տեր, կանգեցրու մեզ մեր ընկած տեղից.
Մենք ուզում ենք կանգնել:
Տեր, արթնացրու մեր առաջին սերը`
Դեպ Քեզ.
-
17.12.2020|
23:18
Ով պատմում է հիմարին, նույնն է, թե պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է. «Ի՞նչ»։ Լա՛ց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։
-
17.12.2020|
22:30
Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որևէ կասկած չկա։ Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն ակտում որևէ պարտավորություն հեռանալու Զանգելանի և Կուբաթլուի շրջանների շատ փոքր, բայց Սյունիքի թիկունքը պահող տարածքներից չկար։
-
17.12.2020|
22:28
Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի շենքի հարակից տարածքից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան, որ կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:
-
17.12.2020|
22:28
Մեր զինվորները մարտական դիրքերը հանձնում են ադրբեջանական կողմին։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որով զինվորը ցուցադրում է՝ ինչպես են լքում Սյունիքի դիրքերը։ Տեսանյութում հայ զինվորը զայրացած է և հայհոյանքներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, տեղեկացնում է Փաստինֆոն։
-
17.12.2020|
22:27
Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում՝ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։
-
17.12.2020|
22:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով:
-
17.12.2020|
22:20
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
-
17.12.2020|
22:19
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից դեկտեմբերի 16-ին ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, նրանց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
-
17.12.2020|
22:18
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում՝ մեծ ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ներկայացրել է նաև Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ: